Daily Archives: Ապրիլ 3, 2016

Արցախի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել առաջնագծի իրավիճակի վերաբերյալ

Արցախի ղեկավարության խորհրդակցությունը Ապրիլ 3, 2016 22:40 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Continue reading

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանում է, որ իրենք են սկսել պատերազմը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը զեկուցում է երկրի նախագահին` ապրիլի 2-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ապրիլ 3, 2016 22:36 | RAZM.INFO - Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»: Continue reading

ՊԲ հրապարակած տեսանյութից երևում է ադրբեջանցիների 21 դիակ

Ապրիլ 3, 2016 22:31 | RAZM.INFO - ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԹՍ-ով նկարած տեսանյութ, որում երևում են Արցախի Սեյսուլանի ուղղությամբ (հյուսիս-արևելք) հարձակմանը մասնակցած և այնտեղ էլ սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակները: Տեսանյութը ստորև. Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ երեկ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլու (Səfərov Elimdar Səlimxan oğlu) Ապրիլ 3, 2016 22:18 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 3-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` ենթասպա Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլուի (Səfərov Elimdar Səlimxan oğlu) մասին: մասին` չնայած ադրբեջանական պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները դեռևս համառորեն փորձում են թաքցնել դա: Continue reading

Ադրբեջանի զինուժը կորցրել է ևս 1 տանկ, 1 «Գրադ», 1 ԱԹՍ

Ապրիլ 3, 2016 20:49 | RAZM.INFO - Շփման գծում մարտերը շարունակվում են, հայտնում է ՊԲ կայքը: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` 1 միավոր ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Continue reading

Ապրիլի 1-3-ի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների համառոտ ամփոփագիր

Տանկերին հետևում են ինքնագնաց հրետանային համակարգերն ու հետևակի մարտական մեքենաները Ապրիլ 3, 2016 17:40 | RAZM.INFO - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ծանր զինատեսակներով (հրետանի, ԲՄ-21 ռեակտիվ կայանքներ, ականանետներ) հրետակոծությունից հետո անցնում է հարձակման Արցախի սահմանի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններում։ Continue reading

Թուրքմենստանը հերքել է Ադրբեջանին օգնելու պատրաստակամության մասին լուրը

Ադրբեջանցի օգտատերերի արձագանքը Թուրքմենստանի դեսպանության կողմից տարածված հերքմանը Ապրիլ 3, 2016 16:00 | RAZM.INFO - Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է նախօրին և այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուրն այն մասին, որ իբր Թուրքմենստանի նախագահը երեկ, մեկնաբանանելով արցախյան ճակատի իրադարձությունները, նշել է, թե «իրենք պատրաստ են ցանկացած օգնություն տրամադրել Ադրբեջանին»: Continue reading

Ադրբեջանը չի դադարեցրել կրակը

Զորավարժության մեկնարկը տրվում է Մ-46 հրանոթների կրակով Ապրիլ 3, 2016 15:10 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ կայքն այսօր՝ ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր ադրբեջանական կողմը միակողմանի դադարեցնում է կրակը: Ադրբեջանական կողմի հայտարարությունն անմիջապես հերքել են հայկական գերատեսչությունների խոսնակները: Continue reading

Դավիթ Տոնոյանը օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ Ապրիլ 3, 2016 14:57 | RAZM.INFO - Ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Հայտնի դարձավ երեկ սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի մասին

Ապրիլի 2-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Նիթաթ Էսգենրերով (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) Ապրիլ 3, 2016 14:50 | RAZM.INFO - Ապրիլի 3-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում թաղվելուց և նկարները տարածվելուց հետո միայն հայտնի դարձել ապրիլի 2-ին արցախյան ճակատում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի`Նիջաթ իսգենդերովի (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) ինքնությունը: Continue reading