Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: