Daily Archives: Ապրիլ 3, 2016

Ադրբեջանը կորցրել է ևս 3 տանկ և կենդանի ուժ

Հայաստանի ԶՈւ Տ-72 տանկը հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ Ապրիլ 3, 2016 14:05 | RAZM.INFO - Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են ընթանում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Continue reading

ՊԲ-ն հետ է գրավել նախօրեին կորցրած դիրքը. Ադրբեջանը կորցրել է ևս 2 տանկ

Տանկերին հետևում են ինքնագնաց հրետանային համակարգերն ու հետևակի մարտական մեքենաները Ապրիլ 3, 2016 11:43 | RAZM.INFO - Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Continue reading

Արցախի հարավում թշնամին շարունակում է մարտեր հրահրել

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելուն պատրաստվելիս Ապրիլ 3, 2016 10:51 | RAZM.INFO - Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Continue reading