Ադրբեջանը կորցրել է ևս 3 տանկ և կենդանի ուժ

Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են ընթանում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Հայկական կողմը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Թշնամին ԲՄ-21 «Գրադ» կայանով և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներով կրակում է նաև խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *