Այսօր` ապրիլի 3-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` ենթասպա Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլուի (Səfərov Elimdar Səlimxan oğlu) մասին: մասին` չնայած ադրբեջանական պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները դեռևս համառորեն փորձում են թաքցնել դա: Սպանվածը Ադրբեջանի Նեֆթչալա շրջանի Աշաղը Գարամանլը գյուղից էր:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, ենթասպա Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլու (Səfərov Elimdar Səlimxan oğlu)
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են:
Մասնավորապես ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև):
Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո: