Ադրբեջանի ՊՆ կայքն այսօր՝ ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր ադրբեջանական կողմը միակողմանի դադարեցնում է կրակը: Ադրբեջանական կողմի հայտարարությունն անմիջապես հերքել են հայկական գերատեսչությունների խոսնակները:
Մասնավորապես Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայկական Panarmenian.net լրատվակայքին հայտնել է, որ կրակը միակողմանի դադարեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
Նույնը հետևում է նաև ՊԲ կայքի հրապարակումից, ըստ որի՝ թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում, իսկ շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվում է: Բացի այդ էլ ադրբեջանական կողմը հրետակոծում է Մարտակերտի խաղաղ բնակիչներին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանական հաղորդագրությունը կեղծ է:
Հարգելիներս Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա։
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, April 3, 2016
Ադրբեջանական հրապարակմանը արձագանքել է նաև Ռազմինֆոյի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե միակողմանի դադարեցնում է կրակը։ Ենթադրում եմ, որ. ա. ոչ էլ թե իրականում դադարեցրել է; բ. ուղղակի իրենց ապահովագրում են, թե յանըմ. «տեսե´ք, մենք դադարեցինք, բայց հայերը շարունակում են»։
Posted by Կարեն Վրթանեսյան on Sunday, April 3, 2016