Daily Archives: Հունիս 10, 2015

Վրաստանցի վիրավոր զինծառայողները հնարավոր է ռեաբիլիտացիա անցնեն Հայաստանում

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն Հունիս 10, 2015 16:31 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 10-ին, Վրաստանում հանդիպել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Continue reading

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը կբացվի Վազիանի ռազմաբազայում. վրաստանյան ԶԼՄ

Վրաստանի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը Հունիս 10, 2015 16:25 | RAZM.INFO - Հունիսի 9-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Ռազմավարական ռազմական գործընկերություն համաժողովից» հետո Վրաստանի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար,  Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Continue reading

Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը. ՀՀ կառավարություն

Հունիս 10, 2015 16:12 | RAZM.INFO - Հայաստանի կառավարությունն այսօրվա՝ հունիսի 10-ի նիստի ժամանակ ընդունել է որոշում, որով հուլիսի 1-ից բարձրացվելու են ՀՀ զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակները: Continue reading

Թուրքիան Լեհաստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի հրամատարաշտաբային զորավարժությանը

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների SWIX զորավարժության տարբերանշանը Հունիս 10, 2015 14:07 | RAZM.INFO - Հունիսի 8-ից 30-ը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում տեղակայված «Համատեղ զորքերի ուսումնամարզական կենտրոնում» անցկացվում են «Կոալիցիայի մարտիկների ներդաշնակման վարժանքներ» (CWIX), որոնց Թուրքիան ներգրավված է 13 տեղեկատվական ղեկավարման համակարգերով։ Continue reading

Դաղստանում հայտնաբերվել է ռումբերի պատրաստման գաղտնի 2 արտադրամաս

ՀԱԿ օպերատիվ խումբը՝ «հարավային» հանցախմբին պատկանող տան մոտ Հունիս 10, 2015 13:38 | RAZM.INFO - Դաղստանում իրավապահները հայտնաբերել են ռումբերի պատրաստման գաղտնի երկու արտադրամաս, որտեղից առգրավվել և ոչնչացվել են շուրջ 200 կգ պայթուցիկ նյութ՝ լցված 7 պլաստիկ տակառիկի մեջ, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ նյութի 300կգ հումք ու դետոնատոր: Continue reading

Թուրքիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժության մասին մանրամասներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում Հունիս 10, 2015 11:24 | RAZM.INFO - Թուրքիայում ընթացող ամենամյա «Անատոլիայի արծիվ-2015/1» (Anadolu Kartalı-2015/1) ՌՕՈւ միջազգային զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների և Պակիստանի ռազմաօդային ուժերը։ Հունիսի 9-ին  Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության կայքը հրապարակել է Continue reading