Թուրքիան Լեհաստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի հրամատարաշտաբային զորավարժությանը

Հունիսի 8-ից 30-ը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում տեղակայված «Համատեղ զորքերի ուսումնամարզական կենտրոնում» անցկացվում են «Կոալիցիայի մարտիկների ներդաշնակման վարժանքներ» (CWIX), որոնց Թուրքիան ներգրավված է 13 տեղեկատվական ղեկավարման համակարգերով։ Այս մասին հունիսի 9-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների SWIX զորավարժության տարբերանշանը

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների SWIX զորավարժության տարբերանշանը

Վարժանքներին մասնակցում են Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ 15 երկրների և «Համագործակցություն հանուն խաղաղություն» ծրագրի անդամ 4 երկրների ստորաբաժանումներ, ՆԱՏՕ-ի 10 գործակալություններ և կազմակերպություններ։

Հավելենք նաև, որ դեռևս 2015-ի մայիսի 13-ին ՆԱՏՕ-ի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վարժանքներում հիմնական ուշադրությունը դարձվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի անդամների զինված ուժերի ստորաբաժանումների միջև տեղեկատվական ղեկավարման համակարգերի հետ աշխատանքներում մարտավարական ներդաշնակման ապահովմանը։

Զորավարժության ընթացքում նաև իրականացվելու են կիբերանվտանգության ամրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև փորձի փոխանակում։ Հավելենք նաև, որ ՆԱՏՕ-ի CWIX (Coalition Warrior Interoperability eXercise/eXamination/eXperimentation/eXploration) վարժանքներն իրականացվում են ամեն տարի։

Տեսանյութը պատմում է CWIX-2014 զորավարժության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *