Daily Archives: Ապրիլ 9, 2015

Եղբորս օրինակով որոշեցի դառնալ սպա. աղջիկ կուրսանտ

Մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Նաիրա Արշակյանը Ապրիլ 9, 2015 22:38 | RAZM.INFO - Կանանց տոների առթիվ Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց զինվորական կյանքը։ Մեր հերթական հերոսուհին մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Նաիրա Արշակյանն է, ով ռազմական գործն ընտրել է արդեն սպա եղբոր օրինակով։ Continue reading

Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության սպան ինքնասպան է եղել

Ադրբեջանի ԱԱՆ ակադեմիայի կուրսանտներ Ապրիլ 9, 2015 20:31 | RAZM.INFO - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Ալիև Ազեր Նամիգ օղլուն ինքնասպան է եղել՝ նետելով իրեն Բաքվի Նարիմանովի շրջանի բնակարանից՝ 7-րդ հարկից։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ղազախստան և Ղրղզստան

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Հուսուլի Աքարը և Ղազախստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մուրատ Մայկեևը Ապրիլ 9, 2015 18:17 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-ին երկօրյա   պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, այնուհետև ապրիլի 9-ին այցելել Ղրղզստան: Continue reading

ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը և Արցախի հիմնահարցը

Հայաստանի պատվիրակության անդամները Իտալիայի պաշտպանության նախարարությունից տեսակապով զրուցել են Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայություն անցնող հայաստանցի խաղաղապահների հետ Ապրիլ 9, 2015 17:55 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին, հանդիպել է Իտալիայի  պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ռազմական ոլորտի երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Continue reading

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով Ապրիլ 9, 2015 13:34 | RAZM.INFO - Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին: Continue reading

«Ուկրօբորոնպրոմը» զինել է ԱՄՆ-ից ու Բրիտանիայից ստացած անցեն զրահամեքենաները

Գնդացիրներով զինված «Սաքսոն» զրահափոխադրիչը Ապրիլ 9, 2015 12:24 | RAZM.INFO - Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության ստորաբաժանումներից մեկի մասնագետները Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ստացած «Սաքսոն» և «Համվի» զրահամեքենաների վրա տեղադրել են սպառազինություն և ներկայացրել ուժայիններին: Continue reading

Վրաստանյան «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը դարձյալ ՊՆ ենթակայության տակ է անցել

Վրաստանի՝ կապի ապահովման Դիդգորի-2 մեքենաները Ապրիլ 9, 2015 10:47 | RAZM.INFO - Ապրիլի 8-ին՝ Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, որոշվել է պետական ռազմական գիտահետազոտական «Դելտա» կենտրոնը դարձյալ հանձնել ՊՆ ենթակայության տակ։ Continue reading