Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության ստորաբաժանումներից մեկի մասնագետները Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ստացած «Սաքսոն» և «Համվի» զրահամեքենաների վրա տեղադրել են սպառազինություն և ներկայացրել ուժայիններին: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական ընկերության կայքը:
Բրիտանական «Սաքսոն» զրահափոխադրիչի վրա ուկրաինացիներն ամրացրել են 7,62մմ տրամաչափի երկու և 12,7մմ տրամաչափի մեկ ԴՇԿՄ գնդացիրներ: Իսկ «Համվիների» վրա ամրացրել են միայն մեկ ԴՇԿՄ գնդացիր:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն զրահամեքենաները մատակարարել են առանց սպառազինության, որպես ոչ մահացու զինատեսակներ: Սակայն մատակարարները պահանջներ չեն դրել դրանք սպառազինելու կամ չսպառազինելու վերաբերյալ:
Ներկայում բրիտանական «Սաքսոն» (Saxon AT-105) զրահափոխպադրիչներից ուկրաինական ուժային կառույցներում առկա է մոտ 20 միավոր, դրանք Ուկրաինան գնելու ցանկություն էր հայտնել դեռևս 2014-ի սեպտեմբերին:
Եվս 20 միավոր «Համվի» (HMMWV, Humvee) մեքենաներ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից որպես ռազմական, ոչ մահացու սպառազինություն: Մեքենաների մատակարարումը սկսվել է մարտի վերջին: