Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, այնուհետև ապրիլի 9-ին այցելել Ղրղզստան: Այս մասին հայտնում են ղազախական Tengrinews և ղրղզական «ԱԿԻպրեսս» լրատվական գործակալությունները՝ հղում անելով Ղազախստանի և Ղրղզստանի ԶՈւ ԳՇ կայքերին:
Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի՝ Ղազախստան այցի շրջանականերում կողմերը որոշել են ուսումնական փոխանակման ծրագրեր իրականացնել երկու երկրների ԶՈւ դասակների և վաշտերի հրամանատար լեյտենանտների և կապիտանների համար:
Այցի շրջանակներում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակությունը եղել է թուրքական «Ասելսան» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների Kazakhstan Aselsan Engineering (KAE) համատեղ ձեռնարկությունում, ինչպես նաև այցելել ղազախական զորամասեր:
Հաջորդ՝ Ղրղզստան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ղրղզսստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, արգործնախարար Աբիբիլլ Կուդայբերդիևի ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևի հետ: Համաձայն նախնական օրակարգի՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպելու է նաև թուրքական ռազմական բուհերի շրջանավարտներին և Ղրղզստանում է մնալու մինչև ապրիլի 11-ը:
Ղրղզստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ մինչև 2014 թվականը Թուրքիան Ղրղզստանին տրամադրել է ավելի քան 12մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ կապի միջոցներ, վառելիք և ինժեներական արտադրանք, ավտոմենքենաներ, գիշերային տեսանելիության սարքեր, բժշկակական սարքավորումներ։ Բացի այդ Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստվում են ղրղզական զինվորականների։