Daily Archives: Փետրվար 26, 2015

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետի իրանյան այցի արդյունքները

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ. Փետրվար 26, 2015 23:16 | RAZM.INFO - Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ փետրվարի 23-24-ին, հանդիպել է Իրանի ոստիկանության պետ Էսմաիլ Ահմադի Մողադդամին և պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանին: Continue reading

Վրաստանում ՌԴ բեռնատարների վերաբերյալ աղմուկը սպառվեց. մեքենաները Հայաստան չէին բերվում

ՌԴ համարանիշներով ռազմական բեռնատար մեքենաները Թբիլիսիում Փետրվար 26, 2015 18:14 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին համացանցում հրապարակվել էին ՌԴ պետհամարանիշներով Թբիլիսիում կանգնած ԶԻԼ մակնիշի 2 բեռնատարի լուսանկարներ, ինչը վրաստանյան մեդիադաշտում ներկայացվեց, թե իբր «Վրաստանը տեղի է տվել Ռուսաստանի ճնշմանն ու բացել դեպի Հայաստան ռազմական բեռների տեղափոխումը»։ Continue reading

Ուկրաինան ռազմական տեխնիկայի ներկրման 20 պայմանագիր է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներից մեկում Փետրվար 26, 2015 15:10 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Աբու-Դաբիում անցկացվող IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում  հայտարարել է, որ Ուկրաինան  մի քանի տասնյակ միլիոն արժողությամբ ռազմական տեխնիկայի գնման 20 պայմանագիր է ստորագրել մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։ Continue reading

Աֆղանստանում պայթեցվել է ՆԱՏՕ-ի առաքելության մեքենա. զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Քաբուլում փետրվարի 26-ին պայթեցված ավտոմեքենան Փետրվար 26, 2015 15:06 | RAZM.INFO - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 2015-ի փետրվարի 26-ին ահաբեկիչները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել այդ երկրում ՆԱՏՕ-ի քաղաքացիական գլխավոր ներկայացուցիչ, Աֆղանստանում Թուրքիայի նախկին դեսպան Իսմայիլ Արամազի շարասյան մոտ։ Continue reading

Օրենքի նախագծով՝ զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից

ՀՀ կառավարության՝ 2015թ. փետրվարի 26-ի նիստը Փետրվար 26, 2015 14:36 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի նախարարության առաջարկած օրենքի նախագծին, որով նախատեսվում է դիմել Ազգային ժողովին՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու համար: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը պայթել է ականի վրա

Փետրվար 26, 2015 13:07 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն: Continue reading

Ռուսաստանը և Կիպրոսը ռազմատեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փետրվար 26, 2015 12:05 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիպրոսի հետ այդ երկրի ռազմածովային նավահանգիստներում ռուսաստանյան նավերի կայանման մասին հուշագիր է ստորագրվել Continue reading

Էստոնիայում անցկացված ռազմական շքերթը ՆԱՏՕ-ն օգտագործել է որպես ուղերձ՝ ուղղված ՌԴ-ին

Ամերիկյան զրահատեխնիկան Նարվա քաղաքում Փետրվար 26, 2015 0:01 | RAZM.INFO - ԱՄՆ բանակի ռազմական տեխնիկան և Մեծ Բրիտանիայի ԶՈւ զինծառայողները մասնակցել են փետրվարի 24-ին Ռուսաստանին սահմանակից էստոնական Նարվա քաղաքում անցկացված ռազմական շքերթին, որը կազմակերպվել էր Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Continue reading