Վրաստանում ՌԴ բեռնատարների վերաբերյալ աղմուկը սպառվեց. մեքենաները Հայաստան չէին բերվում

Փետրվարի 24-ին համացանցում հրապարակվել էին ՌԴ պետհամարանիշներով Թբիլիսիում կանգնած ԶԻԼ մակնիշի 2 բեռնատարի լուսանկարներ, ինչը վրաստանյան մեդիադաշտում ներկայացվեց, թե իբր «Վրաստանը տեղի է տվել Ռուսաստանի ճնշմանն ու բացել դեպի Հայաստան ռազմական բեռների տեղափոխումը»։

ՌԴ համարանիշներով ռազմական բեռնատար մեքենաները Թբիլիսիում

ՌԴ համարանիշներով ռազմական բեռնատար մեքենաները Թբիլիսիում

Մեքենաները, ըստ լուրերը տարածողների, Ինգուշեթիայի հանրապետության համարանիշներ են ունեցել և, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու էին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա։

Այս հայտարարություններին արձագանքելով՝  Վրաստանի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարեց, որ բեռնատար մեքենաները պատկանում են անհատ գործարարի և բերվել են Վրաստան՝ պահեստամասերը վաճառելու համար:

ՌԴ համարանիշներով ռազմական բեռնատար մեքենաները Թբիլիսիում

ՌԴ համարանիշներով ռազմական բեռնատար մեքենաները Թբիլիսիում

Նույն օրվա ավարտին լուսանկարներին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաև ՆԳՆ հանրային կապերի բաժնի պետ Նինո Գիորգոբիանին. «ՆԳՆ-ն ամբողջովին տիրապետում է այդ մեքենաների վերաբերյալ տեղեկությանը։ Դրանք նախատեսված չեն ռազմական օգտագործման համար և Վրաստանի կամ հարևան որևէ երկրի համար վտանգ չեն ներկայացնում։ Ռազմական մեքենաներին տրված են տարանցիկ համարանիշներ, որոնցով արգելվում է երրորդ երկիր մուտքը»,- հաղորդում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը՝ հղում անելով ՆԳՆ աշխատակցին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *