Բելառուսում շարունակվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում շարունակվում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը, ՀՀ ոստիկանության ուժերը :  Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ԶՈւ ստորաբաժանումները ազատել են գրավված շենքի գերիներին. դրվագ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ԶՈւ ստորաբաժանումները ազատել են գրավված շենքի գերիներին.  «Անխախտելի եղբայրություն-2016»

Վարժանքների սկզբում մասնակից երկրների ստորաբաժանումները և ՀԽՈւ հրամանատարական կազմը  պարզաբանել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև համագործակցության հարցեր:

Օգոստոսի 24-ին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի անձնակազմի հետ 5 ուսումնական կետերում  անցկացվել են մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում մշակվել են ստորաբաժանումների գործողությունների հարցեր. հսկիչ-անցագրային կետերում  պարեկության ժամանակ ռազմական ծառայության կատարում, ինչպես նաև փախստականների հետ աշխատանքներ, ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների վնասազերծում, առաջին օգնություն և այլն:

ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնում է՝ զորավարժության դրվագներից մեկում ներգրավվել է ավիացիա՝  Բելառուսի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ Սու-24ՄՌ հետախույզ-ինքնաթիռներ, Մի-24 հարվածային և Մի-8ԱՄՏՇ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Դրանցից ինժեներական ստորաբաժանումների դեսանտ է իջեցվել, որոնք ճանապարհների ականազերծում են անցկացրել:

«Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժություն

«Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժություն

Մեկ այլ դրվագում՝ Հայաստանի ոստիկանական ուժերը, Ռուսաստանի ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանումները և Բելառուսի ներքին զորքերը միասին ազատել են գրավված շենքի գերիներին:

Զորավարժությանը մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Բելառուսում մեկնարկել էր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ, ներգրավված է 500 միավոր ավիացիոն, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա: Վարժանքները կավարտվեն օգոստոսի 27-ին:
Նշենք, որ «Անխախտելի եղբայրություն-2016ը» թվով վեցերորդն է, նախորդ տարի այն անցկացվել է Հայաստանում:

One response to “Բելառուսում շարունակվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

  1. Pingback: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *