Գերմանիան հնարավոր է դուրս բերի ռազմական ինքնաթիռները Թուրքիայից

Գերմանիայի զինված ուժերը հնարավոր է դուրս բերեն Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները: Այս մասին օգոստոսի 24-ին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado հետախուզական ինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Համաձայն աղբյուրի՝ դրա պատճառն այն, որ այս տարվա հուլիսին Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա:

Գերմանիայի զինված ուժերում քննարկում են Tornado հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև 1 բեռնատար-լիցքավորող ինքնաթիռը, որոնք ներգրավված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարում, տեղափոխել Հորդանան կամ Կիպրոս: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել այս մասին:

Ռոյթերսի փոխանցմամբ՝ Գերմանիայի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ իրենք կցանկանային շարունակել ԻՊ դեմ պայքարը Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից, բայց այն այլընտրանք ունի: Աղբյուրը նշում է նաև, որ ռազմաբազային ինքնաթիռների տեղափոխման պատճառով ԻՊ դեմ պայքարը մոտ 2 ամսով կարող է դադարեցվել:

Իսկ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ Գերմանիայի կառավարությունը ռազմաբազայից պետք է անմիջապես դուրս բերի ինքնաթիռները և զորքերը: Նշենք, որ ԻՊ պայքարի շրջանակներում ռազմաբազայում ծառայություն է իրականացնում շուրջ 250 գերմանացի զինծառայող:

«Եթե մեր պաշտոնյաններին արգելվում է այցելել ռազմաբազա, ապա գեմանական զինուժի տեղակայման վերաբերյալ մանդատի երկարաձգումը բացառված է»,- հայտնել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռայներ Առնոլդը: Նա նաև հայտնել է, որ մանդատի ժամկետը լրանում է 2016-ի դեկտեմբերին, բայց առանց ԳՍԴԿ-ի պատգամավորների ձայների չի հաջողվի երկարացնել մանդատի ժամկետը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները լարված են մասնավորապես հունիսի 2-ից հետո, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիք»:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի սկզբին Գերմանիայի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ նախատեսում են մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում, ինչպես նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար:

Հիշեցնենք նաև, որ 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքմանը:

One response to “Գերմանիան հնարավոր է դուրս բերի ռազմական ինքնաթիռները Թուրքիայից

  1. Pingback: Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին թույլատրել է այցելել Ինջիրլիք ավիաբազա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *