Թուրքիայում մեկնարկել է ՌՕՈւ միջազգային ամենամյա զորավարժություն

Մայիսի 30-ին Թուրքիայում մեկնարկել է ամենամյա «Անատոլիայի արծիվ-2016» (Anadolu Kartalı-2016) ՌՕՈւ միջազգային զորավարժությունը, որին ներգրավված են նաև Նիդեռլանդների, Պակիստանի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ 3 օդաչու: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ՌՕՈւ F-15C և Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչները Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2015/1» զորավարժությանը

ԱՄՆ ՌՕՈւ F-15C և Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչները Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2015/1» զորավարժությանը

Թուրքիայի ԶՈւ՝ Քոնիա քաղաքում տեղակայված  ՌՕՈւ 3-րդ ավիաբազայում անցկացվող զորավարժության նպատակը ինքնաթիռներով և ուղղաթիռներով ռազմական գործողության իրականացման հմտությունների զարգացումը և վարժանքներին մասնակցող տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խորացումն է, ինչպես նաև ստորաբաժանումների՝ հակաօդային պաշտպանության և որոնողափրկարարական ունակությունների բարձրացումը։

Նույն հաղորդագրությունում հրապարակվել է նաև  մինչև հունիսի 10-ը շարունակվելիք  զորավարժությանը մասնակցող երկրների տեխնիկայի քանակը և տեսակները:

Երկիրը Ինքնաթիռներ Քանակը
Նիդեռլանդներ KDC-10 լիցքավորող ինքնաթիռ 1
Պակիստան F-16 կործանիչ 6
Իտալիա «Տորնադո» կործանիչներ 8
Ս. Արաբիա «Տորնադո» կործանիչներ 8
ՆԱՏՕ E-3A հեռահար ռադիոտեղորոշման ինքնաթիռ 2

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման կազմում ներգրավված են 6 միավոր F-4E 2020 կործանիչ, 35 միավոր F-16 կործանիչ, բեռնատար լիցքավորող KC 135 ինքնաթիռ, 2 միավոր CN-235 բեռնատար ինքնաթիռ, 2 միավոր AS-532 բազմանպատակային ուղղաթիռ, մեկ միավոր E-7T հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռ, 1 միավոր UH-1H «Իրոկեզ» բազմանպատակային ուղղաթիռ։

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանման կազմում ներգրավված է 2 միավոր Т-129 АТАК թուրք-իտալական համատեղ արտադրության հարվածային-հետախուզական ինքնաթիռ, 2 միավոր բազմանպատակային Sikorsky S-70 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի ստորաբաժանման կազմում՝ 2 միավոր հրթիռային կատեր և մեկ ֆրեգատ։

Ավելացնենք նաև, որ «Անատոլիայի արծիվ» զորավարժությունն անցկացվում է 2001-ից՝ տարեկան երկուսից չորս անգամ։ 2014-ի ապրիլին անցկացված վարժանքներին մասնակցել են միայն Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները, մասնավորապես՝ ՌՕՈւ, ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։

2015-ի հունիսին անցկացված զորավարժությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների և Պակիստանի ռազմաօդային ուժերը:

One response to “Թուրքիայում մեկնարկել է ՌՕՈւ միջազգային ամենամյա զորավարժություն

  1. Pingback: Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *