ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի օդաչուները լեռնային տարածքներում թռիչքներ և վայրէջքներ են իրականացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Razm.info-ին տեղեկացնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռը վարժանքների ժամանակ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի

ՌԴ ԶՈւ Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռը վարժանքների ժամանակ
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին մասնակցում են Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները: Վարժանքներն իրականացվում են ծովի մակարդակից 1500-3500 մետր բարձրության վրա՝ վայրէջքների և թռիչքների համար օգտագործելով Արագած լեռան վրայի հարթակները:

«Լեռնային հարթակներում վայրէջքները համարվում են ավիացիայի համար ամենադժվար պատրաստության տեսակներից մեկը: Սկզբնական շրջանում անձնակազմները թռիչքներ են իրականացնում օդանավակայաններում, հետո փորձարկում են երթուղով թռիչքները և հետո միայն, երբ վստահ թռիչք կատարելու համար կասկածներ չկան, նրանց թույլատրվում է վայրէջք կատարել լեռնային հարթակներում», — այս մասին հայտնել է ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար Էդուարդ Ժդանովը:

ՌԴ ԶՈւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռը վարժանքի ընթացքում Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի

ՌԴ ԶՈւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռը վարժանքի ընթացքում
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի

Նշվում է նաև, որ վարժանքների մասնակիցները բացի լեռներում թռիչքներ և վայրէջքներ կատարելը, փորձարկում են նաև ցածր բարձրություններում, ինչպես նաև լեռնային գետերի վրայով թռիչքներ կատարելու հմտությունները: Օդաչուները նաև բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ իրականացրել են պայմանական հակառակորդի շարասյան հետախուզում:

Վարժանքի ընթացքում օդաչուները թռիչքներ են իրականացրել նաև ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման վրայով՝ ստուգելով վերջինիս ռադիոտեխնիկական սպառազինությունը, հակաօդային պաշտպանության, կապի և ավիացիայի կառավարման միջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *