Թուրքիայում մեկնարկում է «Փոքրասիական արծիվ» զորավարժությունը

Թուրքիայում ապրիլի 7-ին մեկնարկում է «Փոքրասիական արծիվ-2014/1» (Anadolu Kartalı-2014/1) զորավարժությունը, որն անցկացնում է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

Խոշոր զորավարժությունն անցկացվելու է Քոնիայում տեղակայված երրորդ  ավիաբազայում։ Վարժանքներին մասնակցելու են ինչպես թուրքական օդուժի, այնպես էլ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։ Վարժանքները տևելու են 11 օր և ավարտվելու են ապրիլի 18-ին։

Խոշորածավալ վարժանքներին միայն ռազմաօդային ուժերի կազմից մասնակցելու է 81 միավոր ավիատեխնիկա։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է մեծ քանակությամբ ինքնաթիռներով և ուղղաթիռներով գործողության իրականացման հմտությունների զարգացումը և տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խորացումը։

Նշենք, որ «Փոքրասիական արծիվ» զորավարժությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժություններից է, որը տարեկան 2 անգամ է անցկացվում։

Հաճախ այս զորավարժությանը մասնակցում են նաև այլ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ։ Անցյալ տարի զորավարժությանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները։

 

3 responses to “Թուրքիայում մեկնարկում է «Փոքրասիական արծիվ» զորավարժությունը

  1. Pingback: Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժության մասին մանրամասներ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայում մեկնարկել է ՌՕՈւ միջազգային ամենամյա զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *