Հակառակորդի դիվերսիայի ժամանակ վիրավորված հոգևոր սպասավորին վիրահատել են, կա դրական դինամիկա

Օգոստոսի 11-ի երեկոյան ադրբեջանական կողմի դիվերսիան հարձակման փորձի ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր, Հովհաննես սարկավագ Գալստյանը, ում արդեն վիրահատել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Հովհաննես սարկավագ Գալստյանը զինծառայողների հետ

Հովհաննես սարկավագ Գալստյանը զինծառայողների հետ

Աղբյուրը մեջբերում է նաև զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանի խոսքերը, ով հայտնել է, որ 24-ամյա սարկավագ Գալստյանին օգոստոսի 16-ին վիրահատել են։ Հայտնի է նաև, որ վերակենդանացման բաժանմունքից նրան արդեն իսկ տեղափոխել են պալատ՝ նեյրոխիրուրգիայի բաժին։ Նրա առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր՝ օգոստոսի լույս 12-ի գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում եղել է բավական լարված, հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հարձակման 2 փորձ։

2 responses to “Հակառակորդի դիվերսիայի ժամանակ վիրավորված հոգևոր սպասավորին վիրահատել են, կա դրական դինամիկա

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: [Լրացված]Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *