[Լրացված] Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո

2015-ի օգոստոսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4* և վիրավորման 3** դեպքի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 4 կորստի մասին:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»: Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։տարբերանշան

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Օգոստոս ամսվա 4 կորուստներից 2-ը ոչ մարտական է, մյուս 2-ը՝ մարտական։

Մարտական կորուսներ

Օգոտոսի 12-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կարեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

*
Լրացում. Հայաստանյան Armday լրատվական կայքը, հղում անելով Արցախի հեռուստաընկերության լրագրող Բելլա Լալայանին, հայտնում  է, որ օգոստոսի 15-ին Պաշտպանության բանակի Ջրաբերդի դիրքերում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Իվան Շիրինի Բաբայանը։

Ոչ մարտական կորուստներ

Օգոստոսի 5-ին Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին ավտովթար էր եղել, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 2 հոգի։ Ուղևորներից 1984թ ծնված Արսեն Հունանյանը գիտակցության չգալով Սիսիանի հիվանդանոցում մահացել էր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ մահացածը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրետանու շտաբի պետն էր։

Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթից մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Վիրավորներ

Օգոստոսի 4-ին Տավուշի Բարեկամավան գյուղի մոտ տեղակայված դիրքերում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, Լոռու Կուրթան գյուղի բնակիչ Սամվել Շուրիկի Խարազյանը։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի 5-ին Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին ավտովթար է եղել, որի հետևանքով վիրավորվել էր թվականին ծնված Վահագն Խաչատրյանը։ Վերջինս առաջին բուժօգնություն էր ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ։

**
Օգոստոսի 11-ին ադրբեջանական կողմի դիվերսիան հարձակման փորձի ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր,
Հովհաննես սարկավագ Գալստյանը, ում վիրահատել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նա արդեն ապաքինվում է։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր
Մայիս- 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս- 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս- 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս-4* զոհ և 3** վիրավոր

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

2 responses to “[Լրացված] Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *