Գիշերը ձախողվել է հակառակորդի դիվերսիոն հարձակման 2 փորձ. ՀՀ ՊՆ-ն արել է զսպվածության կոչ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ օգոստոսի 12-ին, տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից հետո իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերին ու հայտնել, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հարձակման 2 փորձ, որոնք ձախողվել են։

ՀՀ ՊՆ վարչական համալիր

ՀՀ ՊՆ վարչական համալիր

Կից ներկայացնում ենք ՀՀ ՊՆ-ի՝ այդ կապակցությամբ արված հայտարարությունն ամբողջությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և Պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում։

Հրադադարի ամենօրյա խախտումներն իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականենատերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը։

Օգոստոսի 11-12 գիշերը միայն, 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական զինուժը արձակել է 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ։

Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

4 responses to “Գիշերը ձախողվել է հակառակորդի դիվերսիոն հարձակման 2 փորձ. ՀՀ ՊՆ-ն արել է զսպվածության կոչ

  1. Pingback: Հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայկական զինուժի զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  4. Pingback: Հակառակորդի դիվերսիայի ժամանակ վիրավորված հոգևոր սպասավորին վիրահատել են, նա առողջանում է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *