Հուլիսի 4-ից 17-ը Սև ծովում անցկացվել է Բուլղարիայի ընդունած Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, որին մասնակցել են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։
Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմածովային զորավարժություններն ավարտվել են հուլիսի 17-ին, թեև ավելի վաղ պաշտոնապես նշվել էր, որ դրանք նախատեսված են մինչ հուլիսի 14-ը։ Զորավարժության ժամկետների երկարաձգելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Կազմակերպիչների խոսքերով՝ զորավարժությունը հաջող է ընթացել։ Ծովային վարժանքներն այս տարի առավել ուշադրություն էին գրավել՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
Նշենք, որ Թուրքիան զորավարժությանը ներկայացել էր «Դոլունայ» սուզանավով, «Մըզրաք» հրթիռային կատերով, «Թուզլա» պարեկային նավով, CN-235 ծովային պարեկության ինքնաթիռով, «Աքչայ» ականորսիչ նավով։
Նշենք, որ Breeze (թարգմ՝ զեփյուռ) զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Սև ծովում։ Անցյալ տարի ևս Բուլղարիան ընդունել է Breeze զորավարժությունը, որը մեկնարկել է 2013 թվականի հուլիսի 6-ին և շարունակվել մինչ հուլիսի 15-ը Բուլղարիայի սևծովյան ջրային տարածքներում։
Breeze-2013-ին, բացի Բուլղարիայից, մասնակցել են նաև Թուրքիան, Հունաստանը, Իսպանիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 13-19 | Ռազմ.info
Pingback: Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը Սև ծովում է | Ռազմ.info
Pingback: Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը Սև ծովում է | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ն վաղվանից նոր զորավարժություն կանցկացնի Սև ծովում | Ռազմ.info