Սև ծովում ավարտվել է Breeze-2014 խոշոր զորավարժությունը

Հուլիսի 4-ից 17-ը Սև ծովում անցկացվել է Բուլղարիայի ընդունած Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, որին մասնակցել են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։

Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմածովային զորավարժություններն ավարտվել են հուլիսի 17-ին, թեև ավելի վաղ պաշտոնապես նշվել էր, որ դրանք նախատեսված են մինչ հուլիսի 14-ը։ Զորավարժության ժամկետների երկարաձգելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Կազմակերպիչների խոսքերով՝ զորավարժությունը հաջող է ընթացել։ Ծովային վարժանքներն այս տարի առավել ուշադրություն էին գրավել՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։

Սև ծով

Սև ծով

Նշենք, որ Թուրքիան զորավարժությանը ներկայացել էր «Դոլունայ» սուզանավով, «Մըզրաք» հրթիռային կատերով, «Թուզլա» պարեկային նավով, CN-235 ծովային պարեկության ինքնաթիռով, «Աքչայ» ականորսիչ նավով։

Նշենք, որ Breeze (թարգմ՝ զեփյուռ) զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Սև ծովում։ Անցյալ տարի ևս Բուլղարիան ընդունել է Breeze զորավարժությունը, որը մեկնարկել է 2013 թվականի հուլիսի 6-ին և շարունակվել մինչ հուլիսի 15-ը Բուլղարիայի սևծովյան ջրային տարածքներում։

Breeze-2013-ին, բացի Բուլղարիայից, մասնակցել են նաև Թուրքիան, Հունաստանը, Իսպանիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

4 responses to “Սև ծովում ավարտվել է Breeze-2014 խոշոր զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 13-19 | Ռազմ.info

  2. Pingback: Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը Սև ծովում է | Ռազմ.info

  3. Pingback: Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը Սև ծովում է | Ռազմ.info

  4. Pingback: ՆԱՏՕ-ն վաղվանից նոր զորավարժություն կանցկացնի Սև ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *