ՆԱՏՕ-ն վաղվանից նոր զորավարժություն կանցկացնի Սև ծովում

Հուլիսի 3-ից 12-ը Սև ծովի արևմտյան հատվածում Բուլղարիայի ղեկավարությամբ և ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանաումների ներգրավվածությամբ կանցկացվի «Breeze-15» զորավարժությունը։ Այս մասին հուլիսի 2-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ

Նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի կազմում զորավարժությանը ներգրավված է լինելու TCG YILDIRAY սուզանավը, TCG ZIPKIN հրթիռային կատերը, 4 շտաբային սպա։

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) կազմում ներգրավված են Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ TCG BARBAROS  ֆրեգատը և TCG ENEZ ականազերծող նավը։ ՆԱՏՕ-ն զորավարժությանը ներգրավելու է նաև իր ծովային պարեկության առաջին մշտական խումբը։

Ըստ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնած տեղեկությունների՝ անցկացվող զորավարժության նպատակը մասնակցող երկրների համապատասխան ստորաբաժանումների փորձի փոխանակումն է, ինչպես նաև «շատ ծանր իրավիճակներում» իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ ծրագրերի համատեղ մշակումն ու կատարելագործումը։

Նշենք, որ Breeze (թարգմ՝ զեփյուռ) զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Սև ծովում։ 2014-ի հուլիսի 4-ից 17-ը ևս Բուլղարիայի սևծովյան ջրային տարածքներում անցկացվել էր նույն զորավարժությունը՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Իտալիայի, Ռումինիայի ՌԾՈւ ստորաբաժանումների և ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ։

One response to “ՆԱՏՕ-ն վաղվանից նոր զորավարժություն կանցկացնի Սև ծովում

  1. Pingback: Թուրքիան Սև ծովում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *