Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը Սև ծովում է

Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը մտել է Բոսֆոր և այժմ Սև ծովում է։ Այնտեղ մուտք գործելու նպատակը «տարածաշրջանում խաղաղության և հավասարակշռության պահպանումն է, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներին հավաքական անվտանգության ամրապնդման ցուցադրումը»։

Ամերիկյան Vella Gulf հածանավը

Ամերիկյան Vella Gulf հածանավը
Նկարը՝ AP-ի

Այս մասին հայտնում է ԱՄՆ նավատորմի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հրթիռային հածանավը մասնակցել է նաև հուլիսի 4-17-ը Սև ծովում անցկացված Breeze -2014 զորավարժությանը։ Բուլղարիայում անցկացվող զորավարժությանն այս տարի մասնակցում էին Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։

Հավելենք, որ այս տիպի հածանավերը սպառազինված են Tomahawk թևավոր հրթիռներով , ինչպես նաև հականավային և զենիթային կառավարվող հրթիռներով։ Հածանավի տախտակամածին կարող է կայանել երկու ուղղաթիռ։

Տեղեկացնենք, որ Մոնտրյոյի Կոնվենցիայի համաձայն՝ ոչսևծովյան պետությունների ռազմական նավերն իրավունք ունեն Սև ծովում մնալ ոչ ավել, քան 21 օր։ Այսպիսով՝ Vella Gulf-ը ստիպված է լինելու լքել Սև ծովը ոչ ուշ, քան օգոստոսի 28-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *