Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է եղել Բաքվի Խազարի շրջանի Թյուրքան ավանում՝ Կասպից ծովի ափին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության բաժանմունքի նոր նավաշինական գործարանի բացմանը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը զեկույցել է Իլհամ Ալիևին կատարված աշխատանքների մասին։
Բացի այդ, Ալիևին ներկայացրել են գլխավոր հատակագիծը, գործարանի մանրապատկերը, նոր կառուցվող նավը։ Ալիևը ծանոթացել է գործարանում ամրացված ցուցանակներին, որոնք տեղեկություններ են պարունակում կառուցվելիք նավերի մարտավարատեխնիկական տվյալների մասին։
Ըստ աղբյուրի՝ Ալիևին ցուցադրել են նաև պարեկային նավերից մեկն ընթացքի մեջ։
Pingback: Ադրբեջանն իսրայելական պարեկային կատերներ է գործարկում | Ռազմ.info