Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

2014-ի փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է5 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 44.4 տոկոսով:

2014-ի փետրվարին, ինչպես և 2013-ի փետրվարին, հայտարարվել է առաջնագծում մարտական 2 կորստի մասին, երկուսն էլ՝ «հայկական գնդակից». պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևըսպանվել է փետրվարի 7-ին, իսկ կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն՝ փետրվարի 26-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

Մնացյալ 3 ոչ մարտական զոհերից 2-ը, համաձայն ադրբեջանական կողմի վարկածի, փետրվարի 26-ին ողջ-ողջ այրվել են Թովուզի շրջանում ավտովթարի հետևանքով բոցավառված «Մերսեդես» ավտոմեքենայում:Զոհերից մյուսն էլ Ադրբեջանի ԶՈւ մայոր Բեքիր Ռահիմովն է, որի՝ Բաքվում տեղակայված ԶՈւ  գլխավոր կլինիկական հոսպիտալում մահանալու մասին հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Մայորի մահվան տեղեկությունն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, սակայն մինչ օրս մահվան պատճառների անգամ նախնական վարկած չի ներկայացրել:

Նշենք, որ 2014-ի փետրվարի 5 կորուստներն էլ պաշտոնապես հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի վիրավորներին, ապա 2014-ի փետրվարին դրանք 5-ն են: Եթե զուգահեռներ անցկացնենք 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա վիրավորների թիվը չի փոխվել:
Փետրվարին հայտարարված 5 վիրավորներից 1-ը տուժել է Բաքու-Ղուբա ճանապարհին ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Միջադեպերից 1-ը գրանցվել է Նախիջևանում, 1-ի վայրը չի հաղորդվել, 1-ն արձանագրվել է Գանձակի զորամասերից մեկում, 1-ը՝ առաջնագծում:

Ավտովթարի հետևանքով տուժած սահմանապահ պետական ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ Նիզամի Նազըմ օղլու Գուլիևի վերաբերյալ տեղեկությունն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը չի մեկնաբանել: Մնացյալ 4 միջադեպերն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի հունվարի ընթացքում. հայտարարվել էր 7 զոհի, 13 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով փետրվարին հայտարարված 5 զոհերն ու 5 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 12 զոհի, 18 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 4-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական են՝ «հայկական գնդակից»:

Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ

One response to “Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո | ankakh.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *