Ադրբեջանն առաջնագծում մարտական կորուստ ունի

Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն փետրվարի 26-ին կեսօրին զոհվել է առաջնագծում մարտական առաջադրանք կատարելիս՝ ադրբեջանական կողմի բնորոշմամբ «հայկական գնդակից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրտսեր սերժանտին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» երրորդ կարգի մեդալով։

Նկատենք, որ սա 2014-ի փետրվարի ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարած և հաստատած հինգերորդ, իսկ տարվա սկզբից՝ 12-րդ կորուստն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *