Կալանավորված հրամանատարի գործն ուղարկվել է դատարան

2013 թվականի մարտի 13-ին կալանավորված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նախկին հրամանատար Միքայել Բաղմանյանի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Նա մեղադրվում է պայմանագրային զինծառայողներին ապօրինի ծառայությունից ազատելու, ինչպես նաև իր ստորադասների դրամական բավարարումներն ստանալու համար։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
«Նախաքննություն սկսվել էր դեռևս 2012 թվականից, իսկ մեղադրանք առաջադրվել է 2013 թվականի հուլիսի 30-ին»,- նշեց Մերի Սարգսյանը։
Նշենք, որ Միքայել Բաղմանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով:
Հավելենք, որ 39-ամյա Միքայել Բաղմանյանը զորացրված զինծառայողներին չի հանել դրամական բավարարման ցուցակներից և պետությանը պատճառել է 17 103 260 դրամի վնաս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *