Փետրվարի 6-ին ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից» առաջնագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը։
Ադրբեջանի պաշպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողի մահվան պատճառը «հայ դիպուկահարի կրակոցն է»։
Հայտնի է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Գուլիևին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով։ Նշենք, որ սա 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ հայտարարած երրորդ մարտական զոհն է։
Pingback: Ադրբեջանն առաջնագծում մարտական կորուստ ունի Razm.info | armday