Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ավագ լեյտենանտ է տուժել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ավագ լեյտենանտ, 1984-ին ծնված Նիզամի Նազըմ օղլու Գուլիևը իր «Opel» (99 EU 720) ավտոմեքենայով Բաքու-Ղուբա ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։

Ինչպես հաստատում են Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր բաժանմունքից, զինծառայողը կորցրել է կառավարումը և բախվել արգելապատնեշին։ Նրան տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են պետական սահմանապահ ծառայության հոսպիտալ։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը այս պահի դրությամբ չի մեկնաբանել միջադեպը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *