Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 1969-ին ծնված Ռահիմով Բեքիր Էվազ օղլուն փետրվարի 15-ին մահացել է Բաքվում՝ զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում: Մայորի մահվան պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը` հանգամանքները չմանրամասնելով։
Նշենք, որ այս պահի դրությամբ սա Ադրբեջանի զինուժի հայտարարած երկրորդ կորուստն է 2014-ի փետրվարի ընթացքում։