Վրաստանը 2015-ից դառնալու է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի անդամ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանն արդեն իսկ դիմել է ՆԱՏՕ-ին նման առաջարկով, ապա ստացել է նախնական համաձայնություն։
Ալասանիան հավելել է, որ «Վրաստանը պարտաճանաչ կատարում է Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ստանձնած բոլոր պարտականությունները, ուստի վրացական զորքերն արժանի են համալրելու ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի շարքերը։ Դա կարևոր է ոչ միայն վրաց զինվորների՝ համաշխարհային անվտանգության պահպանության հարցում պատասխանատվության, այլև հենց ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի ձեռքբերումները գնահատելու շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Վրաստանը մասնակցել է Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում միջազգային բնույթի ռազմական գործողությունների, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել Մալիում ռազմական գործողությանը մասնակցելու։
Pingback: Ամերիկացի 200 զինծառայող կմասնակցի Վրաստանում կայանալիք զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: Համատեղ զորավարժության համար ԱՄՆ-ն Վրաստան է տեղափոխել ռազմական տեխնիկա | Ռազմ.info
Pingback: Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի վարժանքները (ֆոտո/վիդեո) | Ռազմ.info