Սկսվել են Իլ-476 բեռնատար ինքնաթիռի փորձարկումները

ՌԴ ՊՆ-ն և Իլյուշինի անվան Ավիացիոն համալիրը համատեղ սկսել են Իլ-476 հեռանկարային ռազմական բեռնատար օդանավի պետական փորձարկումները։
Փորձարկման առաջին փուլում ինքնաթիռը երեք թռիչք արդեն կատարել է, որոնցից վերջինը՝ 2013 թվականի հուլիսի 12-ին։ Ինչպես և սպասվում է, ինքնաթիռի ստուգման առաջին փուլը կավարտվի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին։

IL-476

Պետական փորձարկման առաջին փուլը բաղկացած է երկու մասից՝ եզրահանգում և գնահատում։ Նախարարության և Ավիացիոն համակարգի մասնագետները պիտի ստուգեն Իլ-476-ի թռիչքները, ինչպես նաև գնահատեն բոլոր համակարգերի ու սարքավորոմների՝ այդ թվում նավիգացիոն ու ավտոմատ կառավարման համակարգի աշխատանքը։

Առաջին փուլի արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարությունը կհաստատի «Իլ-476-երի սերիական արտադրության մեկնարկը թույլատրող» վավերագիր։ Այս փաստաթուղթը թույլ կտա սկսել Իլ-476-ի սերիական արտադությունը։

Գործարանային ստուգումները ավարտվել են դեռ 2013 թվականի մայիսին։ Սույն տարվա փետրվար ամսից սկսվել էր նմանատիպ երեք ինքնաթիռների արտադրությունը, որն ինչպես և ակնկալվում է ՌԴ ՌՕՈւ-ին կհանձնվի 2014 թվականին։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է արդեն 39 Իլ-746 ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *