Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանը կարող է սովից մեռնել

Արդեն 15-րդ օրն է, ինչ Ադրբեջանում շարունակվում է Արցախյան պատերազմի մասնակից, վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովի հացադուլը։
Համաձայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր վետերանի առողջական վիճակը կրիտիկական է գնահատվում, սակայն Հասանովը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, մինչև իր թեյարանի (չայխանա) հարցը չլուծվի։ Բժիշկներն ահազանգում են, որ հաց չուտելու դեպքում այս ամենը կարող է վատ ավարտ ունենալ։

Հիշեցնենք, որ վետերանը հացադուլ էր սկսել Բիբի-Էյբաթ ավանի տարածքում իր չայխանեի ավերման դեմ բողոքելու նպատակով։ Տեղական կառավարման մարմինները որոշում են կայացրել թեյարանն ապամոնտաժելու՝ համարելով այն ապօրինի կառույց, քանի որ կառուցված է արհմիությունների կոնֆեդերացիայի տարածքում։

Ադրբեջանի վետերաններ

Ադրբեջանի վետերաններ

Հասանովը հայտարարել է, որ որոշումն անօրինական է ու տեղական կառավարական մարմինների հերթական սադրանքը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատերազմի վետերանների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *