Tag Archives: Փեշմերգե

Իրաքի բանակը խոշոր գործողություն է սկսել Քիրքուքը քրդերից գրավելու համար

քրդական Փեշմերգայի ուժեր Քիրքուքի մոտ Հոկտեմբեր 16, 2017 10:59 | RAZM.INFO - Իրաքի զինուժը հոկտեմբերի 16-ին լայնածավալ գործողություններ է սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերից գրավելու համար: Իրաքյան կողմից հայտնում են, որ արդեն գրավել են մի շարք կարևոր շրջաններ, այդ թվում՝ խոշոր գազային ընկերություն: Continue reading

Պենտագոնը 1,8 մլրդ դոլար է նախատեսում Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով Հունիս 2, 2017 15:02 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի 2018 ֆինանսական տարվա բյուտջետային նախագծով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար նախատեսվում է ծախսել շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար: Continue reading

Թուրքական օդուժի հարվածներից Իրաքում սպանվել են նաև Թուրքիայի «դաշնակից քրդեր»

Ապրիլ 28, 2017 10:12 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազույցում ցավակցություն է հայտնել թուրքական օդուժի գործողությունների արդյունքում սպանված քուրդ զինծառայողների համար: Continue reading

ԱՄՆ-ն մարզել և զինել է Իրաքի քրդական ուժերի 18.000 մարտիկի

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ Մարտ 24, 2017 10:12 | RAZM.INFO - ԱՄՆ-ն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի  շրջանակներում մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների: Continue reading

Իրաքում բախումներ են եղել PKK-ին հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական «փեշմերգե» ուժերի միջև

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ Մարտ 4, 2017 17:47 | RAZM.INFO - Մարտի 3-ին Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ստեղծած և նրանց հովանավորության ներքո գտնվող «Ռոժավա փեշմերգե» ուժերի միջև բախումներ են եղել:  Continue reading

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի կառավարման կետում Հունվար 10, 2017 12:07 | RAZM.INFO - Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։ Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին: Դեկտեմբեր 12, 2016 13:52 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը:  Continue reading

Իրաքի քրդերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Բեշիքա քաղաքը

Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի հյուսիսային Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը: Նոյեմբեր 7, 2016 14:17 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի հյուսիսային Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը:  Continue reading

Թուրքիան հայտարարում է Մոսուլի ազատագրմանը մասնակցելու մասին, Իրաքը՝ հերքում

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Հոկտեմբեր 24, 2016 16:52 | RAZM.INFO - Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման խնդրանքով Իրաքի Բեշիքայի ռազմաբազայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորախումբը տանկերով, «Ֆըրթընա» հաուբիցներով և հրետանիով աջակցում է Բեշիքա բնակավայրը ԻՊ մարտիկներից մաքրելու գործողությանը։ Continue reading

Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը

Իրաքի բանակը սկսել է Մոսուլի ազատագրման գործողություն: Հոկտեմբեր 17, 2016 13:43 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը: Continue reading