ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի 2018 ֆինանսական տարվա բյուտջետային նախագծով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար նախատեսվում է ծախսել շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Գումարային օժանդակությամբ նախատեսվում է զինել և վարժեցնել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին: Սա իր մեջ ներառում է տարբեր տեսակի և նշանակության սպառազինության և զինամթերքի մատակարարումներ և պատրաստության ծրագրեր:
Իրաքի ուժային մարմինների և տեղի քրդական ինքնավարության զինված ուժերի (Փեշմերգա) համար նախատեսվել է ծախսել շուրջ 1,3 մլրդ դոլար: Այդ թվում հեն Իրաքի քրդական ուժերի համար նախատեսված է 365 մլն դոլար:
Իրաքի ուժային մարմինների համար նախատեսված փաթեթը իր մեջ ներառում է հրաձգային զինատեսակներ, զինամթերք, ռազմական մեքենաներ և այլ սպառազինություն:
Մինչ այս ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում էր, որ 2015-ից սկսած ԱՄՆ օժանդակությամբ մարզվել և զինվել է Փեշմերգայի շուրջ 18.000 մարտիկ:
Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցների համար նախատեսված է շուրջ 500 մլն դոլար: Սրա զգալի մասը կազմում է զինամթերքի մատակարարումները: Նախատեսված են նաև ռազմական մեքենաների և այլ սպառազինության մատակարարումներ:
Նշենք, որ Սիրիայում ԱՄՆ մեծապես օժանդակում է հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերերին»: ԱՄՆ-ն հենց այս կառույցի վրա է հենվում ԻՊ-ից Ռաքքա քաղաքի ազատագրման համար: Սպառազինության առումով ԱՄՆ նախկինում ևս մեծ աջակցություն է ցուցաբերել այդ կառույցին:
2017-ից սկսած ԱՄՆ-ն արդեն 3 անգամ ռազմական օգնություն է փոխանցել քրդերին, որից երրորդը կատարվել է վերջերս: Նախկինում տրամադրված սպառազինության մեջ ևս եղել են ռազմական մեքենաներ:
Օժանդակության ծավալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի զեկույցում: Նշենք, որ զեկույցը դեռ պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը: