Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի հյուսիսային Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը: Այս մասին հայտնում է Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը:

Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը:
Քաղաքի ազատագրման համար Փեշմերգե զորաջոկատները գործում են քաղաքի բոլոր ուղղություններով:
Ավելի ուշ նույն աղբյուրը հայտնել է, որ Փեշմերգե զորաջոկատները արդեն մտել են Բեշիքա քաղաք և ազատագրել են այն: ԻՊ զինյալների հետ բախումների շարունակվում են, որոնց արդյունքում արդեն իսկ ԻՊ 11 զինյալ սպանվել է, ևս մի քանի մահապարտ-զինյալ պայթեցրել են իրենց Փեշմերգե զորաջոկատների դիրքերի մոտակայքում:
Փեշմերգեի հրամանատար Սիհադ Բարզանին հայտարարել է, որ զորաջոկատի հրետանային ստորաբաժանումները հարվածում են Բեշիքայում ԻՊ դիրքերին՝ պատճառելով մեծ վնասներ:
ԱՄՆ գլխավորած կոալիցիան օդից աջակցություն է ցույց տալիս զորաջոկատներին՝ ավիահարվածներ հասցնելով ԻՊ դիրքերին:
Նշենք, որ Բեշիքա քաղաքը գտնվում է Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից ընդամենը 15-20 կմ հյուսիս-արևեք և այս քաղաքի ազատագրումը կարևոր նշանակություն ունի Մոսուլի ազատագրման համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում է Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մոտ 30,000 զինծառայող:
Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին: