Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի վարչապետը մասնավորապես այցելել է Փեշմերգեի տեղակայման այն վայրը, որտեղից համակարգվում են Մոսուլը «Իսլամական պետությունից» ազատագրելու գործողության ընթացքում քրդական ուժերի գործողությունները։
Իրաքի քրդական ուժերի հրամանատար Ջեմալ Մուհամեդը Յըլդըրըմին տեղեկություններ է տրամադրել ԻՊ դեմ ործողությունների ընթացքից։ Նույն օրը Թուրքիայի վարչապետը վերադարձել է Թուրքիա։
Հիշեցենք, որ Յըլդըրըմի ղեկավարած պատվիրակությունը, այդ թվում՝ նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆքիրի Ըշըքը Իրաք էին այցելել հունվարի 7-ին։ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Իրաքի գործընկերոջը, ինչպես նաև Իրաքի քրդերի ինքնավարության ղեկավարներին։
Մասնավորապես քրդերի հետ կողմերը քննարկել էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info