Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պենտագոնի կայքը:
Նրանք քննարկել են նաև Մոսուլի գործողության հետագա քայլերը և ընդգծել են, որ Իրաքի և Իրաքյան Քրդստանը պետք է կառավարությունները շարունակեն համագործակցել ԻՊ դեմ պայքարում:
Նույն օրը Քարթերը Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, քննարկել են Մոսուլի գրավման գործողությունը, քրդական Փեշմերգե զորաջոկատների ներգրավվածությունը դրանում:
#SecDef visits Q-West airfield, a key strategic staging area in the #Mosul fight, to thank troops for their efforts in counter-ISIL campaign pic.twitter.com/akat3taXdj
— U.S. Dept of Defense (@DeptofDefense) December 11, 2016
Բացի այդ, Քարթերը այցելել է Իրաքի հյուսիսային ալ-Քայարա քաղաքի մոտակայքում տեղակայված ավիաբազա, հանդիպել այնտեղ ծառայող ԱՄՆ զինծառայողներին:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը հայտնել է, որ ԱՄՆ օդուժը հարվածել է Իրաքում՝ Մոսուլի մոտակայքում տեղակայված Իրաքի կառավարական բանակի դիրքերին, ինչի հետևանքով մահացել է բանակի շուրջ 90 զինծառայող, ևս 100-ը վիրավորվել է: Ըստ աղբյուրի՝ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է նաև Իրաքի բանակի զինտեխնիկա:
BREAKING: 90 Iraqi soldiers killed in #Mosul from US airstrikes https://t.co/p3uevBZT9u #ISIS #MosulOps
— Al-Masdar News (@TheArabSource) December 10, 2016
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքում մեկնարկել է ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը, որի մասնակցում է ոչ միայն Իրաքի կառավարական բանակ, այլ նաև Փեշմերգե զորաջոկատների մոտ 30,000 զինծառայող, ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին: