Tag Archives: Միջերկրական ծով

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի երկու նավ ուղևորվել է Միջերկրական ծով

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը ուղևորվել է Միջերկրական ծով Ապրիլ 7, 2017 19:30 | RAZM.INFO -

Ապրիլի 7-ին Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի 152 կողային համարանիշով «Նիկոլայ Ֆիլչենկո» մեծ դեսանտային նավը, անցնելով Մարմարա ծովով, շարժվել է Չանաքալեի նեղուց, այնտեղից էլ՝ Էգեյան ծով: Continue reading

Թուրքիան Միջերկրական ծովում մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը Մարտ 17, 2017 13:22 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա-2017» (Dynamic Manta-2017) զորավարժությանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Continue reading

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռների կործանման պատճառները կապված են հածանավի հետ

Մարտ 10, 2017 20:44 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2016-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Միջերկրական ծովում ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ և Սու-33 կործանիչների վթարման պատճառը:  Continue reading

ԱՄՆ-ն, Իսրայելը և Հունաստանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Միջերկրական ծովում

2016-ի Noble Dina զորավարժությունից. առջևում Հունաստանի ՌԾՈւ Psara F-454 ֆրեգատ, հետնամասում Իսրայելի ՌԾՈւ Sa'ar 4.5 հրթիռային նավ Մարտ 8, 2017 16:22 | RAZM.INFO - ԱՄՆ-ի, Իսրայելի և Հունաստանի ռազմածովային ուժերը մարտի վերջին Միջերկրական ծովում անցկացնելու են «Noble Dina» եռակողմ զորավարժությունը: Continue reading

ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա: Փետրվար 6, 2017 16:01 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը ՌԴ ռազմածովային ուժերի նավերի խմբի կազմում Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո կվերադառնա նավատորմի հիմնական կայանման վայր: Continue reading

ԱՄՆ-ն Միջերկրական ծովում տեղակայել է 2 միավոր դեսանտային նավ

Ամերիկյան Wasp դեսանտային նավը Միջերկրական ծովում է Դեկտեմբեր 2, 2016 17:20 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp և Whidbey Island դեսանտային նավերը մուտք են գործել Միջերկրական ծով։ Նավերի վրա կա շուրջ 4 հազար զինծառայող, AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներ, MV-22 Osprey կոնվերտոպլաններ և ուղղաթիռներ:  Continue reading

Ռուսաստանը Միջերկրականից հրթիռակոծել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերը (վիդեո)

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Օգոստոս 19, 2016 19:56 | RAZM.INFO - Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 2 նավ այսօր՝ օգոստոսի 19-ի առավոտյան, Միջերկրական ծովի տարածքից թևավոր 3 հրթիռ է արձակել Սիրիայում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նախապես որոշված թիրախները ոչնչացվել են։ Continue reading

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Թուրքիային օգնությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի զորամասում Փետրվար 10, 2016 20:35 | RAZM.INFO - Փետրվարի 10-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, նշել այդ երկրի պաշտպանական ոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերը: Continue reading

ԱՄՆ ռազմանավն այցելել է Թուրքիա՝ զորավարժություն անցկացնելու

ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը Նոյեմբեր 6, 2015 19:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 21-ը Թուրքիայի՝ Մարմարա ծովի Աքսազ ռազմածովային բազա է այցելել ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը, որը Doğu Akdeniz-2015 («Արևելյան Միջերկրական ծով-2015») զորավարժությանը մասնակցելու համար հոկտեմբերի 30-ին  դուրս է եկել ռազմածովային բազայից։ Continue reading

ՌԴ ռազմանավերը զորավարժություն են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը Օգոստոս 14, 2015 17:14 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի ռազմանավերը զորավարժություն են անցկացրել Միջերկրական ծովում, որի ժամանակ կատարել են շարասյան ուղեկցման գործողություններ: Continue reading