Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp և Whidbey Island դեսանտային նավերը մուտք են գործել Միջերկրական ծով։ Նավերի վրա կա շուրջ 4 հազար զինծառայող, AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներ, MV-22 Osprey կոնվերտոպլաններ և ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքը։
#USSWasp ARG Departs @US5thFleet, enters #Mediterranean ” https://t.co/xz9Tol6w7n pic.twitter.com/Sp3ex85ui5
— U.S. Navy (@USNavy) December 1, 2016
Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերի առջև դրված խնդիրների մասին մանրամասներ չեն տրամադրվում: Միայն նշվում է, որ նավերը և ՌԾՈւ «Ծովային հետևակի» երկու էքսպեդիցիոն ստորաբաժանումները մասնակցելու են «Միջերկրական ծովում անվտանգության պահպանմանը»։
Նշենք, որ նախկինում այս նավերը հերթապահել են Լիբիայի Սիրտ քաղաքի նավահանգիստում՝ հարվածելով այդ երկրում ահաբեկիչների դիրքերին։ Միջերկրականում ամերիկյան ռազմանավերը նախատեսվում է պահել 3 ամիս:
Ավելացնենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ղեկավարում են ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական կառույցների դեմ ավիահարվածներին:
Հավելենք, որ 2016 թ. օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ 2017-ին ԱՄՆ զինված ուժերը 5-րդ սերնդի F-35B կործանիչ-ռմբակոծիչների երկու էսկադրիլիա կտեղակայի Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղաօվկիանոսյան շրջանում դեսանտային նավերի վրա և ռազմածովային բազաներում: Կործանիչները սկզբից կտեղակայվեն WASP, որից 8 ամիս հետո՝ ESSEX նավի վրա: