Ռուսաստանը Միջերկրականից հրթիռակոծել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերը (վիդեո)

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 2 նավ այսօր՝ օգոստոսի 19-ի առավոտյան, Միջերկրական ծովի տարածքից թևավոր 3 հրթիռ է արձակել Սիրիայում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նախապես որոշված թիրախները ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել։

Հարվածների արդյունքում ոչնչացվել են «Ալ-Նուսրայի» հրամնատարական կետը և բազան Դար-Թաազայում, ականանետերի զինամթերք արտադրող գործարանը և խոշր զինապահես Հալեպում։ Խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար հրթիռների հետագիծը հաշվարկվել է անմարդաբնակ վայրերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշված ռազմանավերը օգոստոսի 15-ին տեղակայվել էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ վարժանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ մինչ այս՝ 2015-ի հոկտեմբերի 7-ին, ՌԴ Կասպյան նավատորմիղը առաջին անգամ թևավոր 26 հրթիռ էր արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։

One response to “Ռուսաստանը Միջերկրականից հրթիռակոծել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերը (վիդեո)

  1. Pingback: Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Կալիբր» թևավոր հրթիռներ. «Իզվեստիա» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *