ՌԴ ռազմանավերը զորավարժություն են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսաստանի ԶՈւ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի ռազմանավերը զորավարժություն են անցկացրել Միջերկրական ծովում, որի ժամանակ կատարել են շարասյան ուղեկցման գործողություններ: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ սևծովյան նավատորմի ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Վյաչեսլավ Տրուխաչևը:

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

Զորավարժության ընթացքում ռուսաստանյան ռազմանավերը հետ են մղել պայմանական հակառակորդի օդուժի հարձակումը տարբեր բարձրությունների վրա և պատասխանել են ծովից հարձակմանը: Գործողություններին մասնակցել են 6 ռազմանավ և ևս 3 ապահովման նավ, այդ թվում՝ «Մոսկվա», «Պիտլիվի», «Միրաժ» հրթիռային նավերը:

Վարժանքների սցենարով՝ ռուսաստանյան շարասյան նավերից մեկը վնասվել է, և ռազմանավերը նաև օգնություն են ցույց տվել նավի անձնակազմին՝ միաժամանակ զենիթահրթիռային համալիրներով և հրետանիով պայքարելով օդից հարձակվող հակառակորդի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *