Tag Archives: ՀՀ կառավարություն

«65 ռազմական գործարանը» 5 տարում շուրջ 1 մլրդ դրամի արտադրանք է մատակարարել ՀՀ զինուժին

«65 Ռազմական գործարան» ընկերության արտադրանքը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Հոկտեմբեր 10, 2017 16:48 | RAZM.INFO - Հայկական «65 Ռազմական գործարան» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957 մլն 893 հազար դրամի (առանց՝ ԱԱՀ-ի, դոլարային փոխարժեքով՝ շուրջ 2 մլն) պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ:  Continue reading

2018-ին սահմանամերձ համայքներին 927 մլն-ի պետաջակցություն կցուցաբերվի. նախագիծ

Սեպտեմբեր 29, 2017 13:27 | RAZM.INFO - 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է սահմանամերձ համայնքների պետական աջակցության շրջանակներում հատկացնել 927 մլն 871 հազար դրամ կամ 1 մլն 933 հազար ամերիկյան դոլար (սեպտեմբերի 29-ի փոխարժեքով): Continue reading

2018 թվականի պաշտպանական բյուջեն կաճի 37 մլրդ դրամով. նախագիծ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը Սեպտեմբեր 28, 2017 17:41 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին, որով  նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 246 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 227 մլն դրամ: Continue reading

Ռազմարդյունաբերական հանձնաժողովը քննարկել է ոլորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Սեպտեմբեր 27, 2017 17:29 | RAZM.INFO - Կառավարությունում ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագահի հրամանագրի նախագիծը: Continue reading

ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում ԱԻՆ փրկարարները պետության հաշվին կբուժվեն արտերկրում

ՀՀ ԱԻՆ փրկարարները Մոլդոցվա մեկնելուց առաջ ստուգատես են անցնում Սեպտեմբեր 22, 2017 17:06 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում լրացում է կատարել  որոշումներից մեկում, որով մարտական խնդիրներ կատարելիս վիրավորված փրկարարները ՀՀ տարածքում բուժման անհնարինության դեպքում բուժում կստանան արտերկրում: Continue reading

ՀՀ կառավարությունը մերժեց պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու «Ելքի» առաջարկը

Սեպտեմբեր 14, 2017 16:41 | RAZM.INFO - ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում մերժել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Continue reading

Կվերացվի տնից 150 կմ հեռավորությամբ և շառավիղով ծառայության պահանջը. Վիգեն Սարգսյան

Օգոստոս 31, 2017 16:49 | RAZM.INFO - Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Continue reading

Սահմանվել է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքների բնակավորման կարգը

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Օգոստոս 10, 2017 16:21 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը օգոստոսի 9-ի նիստի ընթացքում որոշել է հաստատել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը։ Continue reading

Կմիավորվեն «65 Ռազմական գործարանը» և «Գառնի-Լեռ» ընկերությունը. նախագիծ

Հայկական արտադրության զինատեսակներ Օգոստոս 8, 2017 13:27 | RAZM.INFO - ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Գառնի-Լեռ» և «65 Ռազմական գործարանի» ընկերությունների միավորման մասին որոշման նախագիծը, որով «65 Ռազմական գործարանի» աշխատանքը կդադարեցվի և վերակազմակերպվի «Գառնի-Լեռ» ընկերության հետ միացման շրջանակներում: Continue reading

«Գառնի-Լեռը» 5 տարում 1,5 միլիարդ դրամի ռազմական արտադրանք է մատակարարել ՀՀ զինված ուժերին

Հայկական արտադրության զինատեսակներ Հուլիս 4, 2017 14:43 | RAZM.INFO - Հայկական ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 1 մլդր 496 մլն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ: Continue reading