«65 ռազմական գործարանը» 5 տարում շուրջ 1 մլրդ դրամի արտադրանք է մատակարարել ՀՀ զինուժին

Հայկական «65 Ռազմական գործարան» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957 մլն 893 հազար դրամի (առանց՝ ԱԱՀ-ի, դոլարային փոխարժեքով՝ շուրջ 2 մլն) պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի փաստաթղթերից:

Ըստ տարիների՝ մատակարարված արտադրանքի ծավալներն են.

2012 119 321 000
2013 158 618 000
2014 184 249 000
2015 243 800 000
2016 251 905 000

Այս հիմնավորումով ՀՀ պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է 5 տարով երկարացնել ընկերության՝ ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:

«65 Ռազմական գործարանը» 100 % պետական մասնակցությամբ ընկերություն է, որը կառավարում է ՀՀ ՊՆ-ն: Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով, ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումով պետության հնարավո­րությունների շրջա­­նակներում կընդլայնվի արտադրու­թյան տեսականին և Հայաստանի  զինված ուժե­րը և այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառա­զինու­թյամբ և զինտեխնի­կայով:

Դեռևս 2017-ի օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել որոշման նախագիծը, որով նախատեսվում էր միավորել «Գառնի լեռ» և «65 ռազմական գործարան» ընկերությունները:

Հիմնավորման մեջ ասվում էր, որ «Գառնի-Լեռ» ընկերությունում գործում է Հայաստանում միակ հրաձգային զենքի փողերի արտադրության տեղամասը, որի միջոցով իրականացվում են ՀՀ ՊՆ-ի պատվերները: Իսկ 65 ռազմական գործարանն ունի ավելի մեծ տարածք և հզորություն:

Իսկ «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից  կատարել է զենքի արտադրության 1 մլդր 496 մլն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *