Համատեղ վարժանքներ կանցկացնեն Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը

Ապրիլի 9-ին Իրանի ռազմածովային ուժերի «Նաղդի» ականակիր նավը և «Թոնբ» թիկունքային ապահովման նավը 3-օրյա պաշտոնական այցով ժամանել են Պակիստան այդ երկրի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ անելու համար: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանի ՌԾՈւ նավերը խարիսխ են գցել Պակիստանի Կարաչի նավահանգստում, նրանց դիմավորել են Պակիստանի ՌԾՈւ բարձրաստիճան զինվորականներ: Իրանի ՌԾՈւ նավերը պլանավորում են վերադառնալ Իրան ապրիլի 11-ին:

Այցի նպատակն է ամրապնդել և ընդլայնել Իրանի և Պակիստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը:

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, պակիստանյան նավախումբը՝ կազմված «Թիփփու սուլթան» ականակիր նավից և «Ջուրրաթ» հրթիռային նավից, եռօրյա  բարեկամական այցով Իրան է ժամանել և Օմանի ծովում համատեղ զորավարժություն է անցկացրել Իրանի ռազմածովային ուժերի հետ:

Նմանատիպ այցով Պակիստանի ՌԾՈւ նավերը Իրան են ժամանել  նաև 2014 և 2016 թվականներին։

Ավելի վաղ՝ 2016-ի սեպտեմբերին, Իրանը նույնպես  նավախումբ էր ուղարկել Պակիստան։ Այցի ընթացքում երկրները Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն: Իրանը նաև մասնակցել է  2017-ի փետրվարին Պակիստանում անցկացվող «Աման-17»  զորավարժությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *