ՊԲ տարբեր զորատեսակների սպայակազմը մասնագիտական հավաքներ է անցկացնում

Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական և մասնագիտական հավաքներ տարբեր զորատեսակների սպայակազմի ներգրավմամբ: Հավաքները նախատեսված էին ընթացիկ ուսումնական տարվա պլանով: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 8-ի թողարկումից:

ՊԲ ՀՕՊ հրամանատարական հավաքներ

ՊԲ ՀՕՊ հրամանատարական հավաքներ

ՊԲ միավորումների և զորամասերի ՀՕՊ պատասխանատուների հետ անցկացված հավաքներում ուշադրություն է դարձվել ինչպես հրամանատարական, այնպես էլ մարտավարամասնագիտական և տեխնիկական պատրաստության հարցերին: Հավաքները անցկացվել են տեսական և գործնական փուլերով: Տեսանյութից պարզ է դառնում, որ վարժանքներն անցկացվել են «Ստրելա-2» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով:

Ապրիլի 4-ից 8-ը անցկացված հերթական հավաքին ներգրավվել են ՊԲ օպերատիվ բաժնի, միավորումների և զորամասերի պաշտոնատար անձինք էին: Հավաքի մասնակիցները անցկացրել են շտաբային մարզումներ և զորախաղեր, կազմակերպել մարտական հերթապահություն, ղեկավարման, կրակի վարման և դիտարկման վարժանքներ:

Հավաքներ են անցկացվել նաև ՊԲ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի միավարումների, զորամասերի և զորատեսակների կապի մասնագետների մասնակցությամբ:

ՊԲ միավորումների և զորամասերի բժշկական ծառայությունների պետերը ևս նշված ժամանակահատվածում ներգրավված էին հրամանատարական հավաքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *