Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում

Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Ղոլամալի Ղոլիզադեն։ Այս մասին հունվարի 1-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ղոլիզադեն Սիրիայում սպանված 10-րդ իրանցի գեներալն է արդեն։

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Ղոլամալի Ղոլիզադեն

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Ղոլամալի Ղոլիզադեն

Նշենք նաև, որ հունվարի 8-ին  Իրան է բերվել Սիրիայում  սպանված 2 իրանցի զինծառայողի աճյունը։ Զինծառայողներ Սադեղ Զամանին (18 տարեկան) և Նաիմ Ղոլամին (29 տարեկան) սպանվել էին  2016 թվականի հունիսին։

Ավելի վաղ՝ 2016 թվականի հոկտեմբերին, իրանական լրատվամիջոցները հայտնել էին  ԻՀՊԿ գեներալ Ղոլամռեզա Սամայիի սպանության մասին։

Նշենք, որ Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

 

2 responses to “Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում իրանցի զինծառայողներ են սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *