Սիրիայում սպանվել է իրանցի գեներալ

Հոկտեմբերի 26-ին Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Ղոլամռեզա Սամային:

Իրանական «Միզան» լրատվական կայքի փոխանցմամբ` գեներալը Սիրիայում խորհրդատվական առաքելություն էր իրականացնում:

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Ղոլամռեզա Սամային, լուսանկարը` «Ֆարս» գործակալության

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Ղոլամռեզա Սամային, լուսանկարը` «Ֆարս» գործակալության

Նշենք, որ Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի բարձրաստիճան սպաներ են զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում  Իրանը համագործակցում է նաև Ռուսաստանի հետ: Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը  օգտագործել  է Իրանի արևմուտքում գտնվող Համադանի ավիաբազան: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:

3 responses to “Սիրիայում սպանվել է իրանցի գեներալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիական պատերազմում Իրանի կողմից կռվող 1000-ից ավել մարտիկ է զոհվել | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *